Բաժիններ՝

Չիլիի նախագահը երկրի մի շարք նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել

Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Սանտյագո և Չակաբուկո նահանգներում, որտեղ մետրոյի սակագների բարձրացումն անկարգությունների մեծ ալիք է առաջացրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պիներան հայտարարել է թվիթերյան էջում արած հրապարակման մեջ:

Նախագահը հայտնել է նաև, որ հատուկ աշխատանքային խումբ կհրավիրի, որը կքննարկի մետրոյի տոմսերի սակագնի հարցը:

Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարան և գրասենյակ, ավտոբուսներ, հարձակում են գործել իրավապահների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս