Ամերիկայի Միացյալ Նահանգների Հավայի նահանգի շուրջ 5500 բնակիչ տարհանման վերաբերյալ նախազգուշացում է ստացել ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Մարդիկ խոսում են մի բանից, որից չեն հասկանում, օրինակ՝ պնդում են, թե միջազգային հանրությունն ինչ-որ բան ընդունում է, ինչ-որ բան՝ ոչ։
Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք, և ամեն ինչ վճռվում էր միայն ուժով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
ԱՄՆ-ը Իրանում խոցել է ավելի քան 8,000 ռազմական թիրախ, այդ թվում՝ 130 նավ, պնդում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ քննիչը թույլ չի տվել, որպեսզի Վեհափառ հայրապետը մեկնի Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը, նաև Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:
United Airlines ավիաընկերության գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին աշխատակիցներին ուղղված ներքին հուշագրում նշել է, որ ակնկալում է, որ նավթի գների բարձր մակարդակը կպահպանվի (ավելի քան 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց) մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը չի բացառել Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կասիսը հայտնել է Temps պարբերականին։
Տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարում են, թե ոչնչացրել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությանը, սակայն միջազգային մամուլը քննարկում է Իրանի վերջին հարվածները շուրջ 4000 կմ հեռավորության վրա գտնվող Դիեգո Գարսիա կղզու ամերիկա-բրիտանական ռազմակայանին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է երկու Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ճապոնիայի խաղաղության կոմիտեն հանդես է եկել Ճապոնիայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի խիստ քննադատությամբ՝ վարչապետ Սանաե Տակաիտիին մեղադրելով Վաշինգտոնի քաղաքականությանն անվերապահ աջակցելու մեջ:
Իրանի ուղղությամբ hարձակումների թիվը զգալիորեն կաճի: Այս պնդմամբ շաբաթ օրը հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողներն այսօր Մայամիում բանակցություններ կանցկացնեն, որոնք, Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ևս մեկ հանդիպման համար։
Արման Աբովյանը գրում է. «Իրականում սա սենսացիոն լուր է»:
Իրաքյան «Ազգային իմաստություն» շարժման առաջնորդ Ամմար ալ-Հաքիմը Իրանի դեմ հարձակումն անարդարացի է համարել և կոչ է արել միջազգային կազմակերպություններին հրատապ միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք, այս մասին գրել է Associated Press-ը։
Հայտնի են դարձել «Բասիջ» կամավորական ուժերի զոհված անդամների անունները, հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News Australia-ին տված հարցազրույցում ասել է, որ զարմացած է, որ Ավստրալիան ռազմանավեր չի ուղարկել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Սա տեղի է ունենում նավթային կենսական երթուղու փաստացի կանգի ֆոնին, ինչը հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, Տնտեսական գործերի և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի հետ համատեղ, ներկայացրել է նոր ընդհանուր վեցամսյա թույլտվություն՝ «որոշակի երկրներին պաշտպանական նպատակներով զենք մատակարարելու համար», հաղորդում է DW-ն։
Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին իջեցնել բնական գազի պահեստավորման նպատակները և սկսել աստիճանաբար համալրել պաշարները՝ պահանջարկը զսպելու համար, այն բանից հետո, երբ Իրանում պատերազմը խաթարեց հիմնական մատակարարներին և հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի, հաղորդում է Financial Times-ը։
Նոր վերլուծության համաձայն՝ պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում օգտագործվող ռազմական բազաների վրա Իրանի հարվածները մոտ 800 միլիոն դոլարի վնաս են պատճառել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մահմեդական երկրներին հղած ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտել հարևանների հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Աղտոտման մասին հաղորդագրություններ չեն եղել։
Հնդկական նավթավերամշակող ընկերությունները ծրագրում են վերսկսել իրանական նավթի գնումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես չեղարկել է պատժամիջոցները՝ էներգակիրների դեֆիցիտը մեղմելու համար։
Նաթանզի միջուկային օբյեկտն այսօր առավոտյան կրկին թիրախավորվել է ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ։
Իրանն առաջին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ատլանտյան օվկիանոսի վրա ամպեր են կուտակվում, և Կանարյան կղզիները պատրաստվում են Թերեզա փոթորկին: Հայտնի զբոսաշրջային կղզիներին սպառնում են ուժեղ անձրևներ, բազմամետրանոց ալիքներ և ուժեղ քամու պոռթկումներ: