Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ քրեական հետապնդում է սկսվել հունիսի 20-ի և Չորչանայի հսկիչ կետի գործերով։
Նոյեմբերի 11-ին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները հանդիպումների շարք նախաձեռնեցին Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։
Ադրբեջանն առաջ է քաշում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ տեսություններ, որոնք մատնանշում են Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանումը։
Իսրայելի կողմից վերահսկվող Գազայի հատվածում մնացած «ալ-Քասամի բրիգադներ»-ի («ՀԱՄԱՍ»-ի զինյալ թև) անդամները կարող են տեղափոխվել Թուրքիա։ Այս մասին հայտնել է «ՀԱՄԱՍ»-ին մոտ կանգնած «Մաան» լրատվական գործակալությունը։
Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել է լիբանանցի տղամարդու ձերբակալման մասին, ով կասկածվում է արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորմանն անդամակցելու և ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Անօրինական սովետական անկլավների հանձնումը Ադրբեջանի Հանրապետությանը վերջինիս հերթական պահանջով՝ Հայաստանի Հանրապետության վերջին ճակատագրական ռազմավարական սխալն է լինելու»։
Քիչ առաջ Աժ-ում գլխավոր կապիտուլյանտն ասել է, որ « 2-րդ և 3-րդ նախագահների ուժերը չպետք է լինեն խորհրդարանում»։
Նոյեմբերի 12-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ զինված ուժերին և անվտանգությանը, ինչպես նաև կադրային նշանակումների և գնված սպառազինության վերաբերյալ հարցերին ի պատասխան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, թե սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ։
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։
Օրբանի խոսքով՝ եվրոպացի հարկատուների միջոցները եթե չծախսվեն առաջնագծում, կտրամադրվեն ռազմական մաֆիային։ Նա ընդգծել է, որ Հունգարիան իր քաղաքացիների միջոցները չի ուղղորդի Ուկրաինայի ֆինանսավորմանը և չի ենթարկվի Ուկրաինայի նախագահի շանտաժին։
ԱՄՆ գանձապետարանի գանձապետ Բրենդոն Բիչը, ով նոյեմբերի 12-ին սեղմել է վերջին փենին թողարկելու կոճակը, հայտարարել է, որ այս որոշման արդյունքում իրենք կխնայեն 56 մլն դոլար։
Ռուսաստանը Հայաստանին երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդրահարույց հարցերը քննարկելու հարցերի շուրջ խորհրդակցություններ է առաջարկել։ Երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, այդ թվում՝ արտաքին դերակատարների հովանավորությամբ։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է եղել։
Քաբուլը հերքում է զինյալներին ապաստան տալու մասին հայտարարությունները։Նախորդ ամիս երկու երկրների միջև սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինվորներ են զոհվել։
Լիբիական կողմը մեղադրվում էր այդ գործողությունների իրականացման մեջ։
Պեսկովը նաև նշել է, որ ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումները նշանակում են, որ միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի գործողության բավականին երկար ժամանակահատվածը կընդհատվի:
Վոլոդինը հավելել է, որ ռուսաց լեզվի իմացությունը հիմնարար հարց է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա վարորդական իրավունքի ճանաչման գործում։
Իրավապահները հայտնել են, որ միջադեպի ժամանակ վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։
Իրաքի նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Կիևի ֆինանսավորումը Ուկրաինայիում բացահայտված կոռուպցիոն սկանդալների ֆոնին։
Ինքնաթիռը կործանվել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին։ Ինքնաթիռի կործանման հետևանքով դրանում գտնվող բոլոր 20 զինվորականները զոհվել են
Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 27-ը։
Նորվեգիայի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդը, որն այն ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էր, 2017 թվականին դիմել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին՝ խնդրելով նրան ավելին պատմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան հասարակությունում կատարվողի մասին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 13-ին հայտնել է, որ դադարեցնում է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի հետաքննության ավարտը։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Գործակալության աղբյուրների խոսքով, պլանի համաձայն, ԵՄ-ն առաջարկում է ստեղծել տնտեսական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որն իր ուշադրությունը կկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, գնումները և խիստ կարևոր հումքի մատակարարումը։
Չինաստանի վարչապետ Լի Ցյանը նոյեմբերի 21-23-ը կմասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։