![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուսի բռնկման հետևանքներն ստույգ կանխատեսել այժմ հնարավոր չէ. Եվրահանձնաժողով
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004831.jpg)
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չէ, առայժմ հայտնի չէ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը: Դա խոստովանել է էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ փետրվարի 13-ին ներկայացնելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ձմեռային տնտեսական կանխատեսումը։
Փաստաթղթում ասված է, որ ԵՀ-ի բազային սցենարը ենթադրումէ «կորոնավիրուսի սահմանափակ ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա», եւ որ համաճարակի առավելակետն անցած կլինի 2020 թվականի առաջին եռամսյակում: Սակայն Ջենտիլոնին, պատասխանելով լրագրողների հարցերին, հարկադրված էր խոստովանել, որ «դա կանխատեսում չէ, այլ ենթադրություն, որը հիմք է ընդունել Եվրահանձնաժոովը»:
«Ցավոք, բազային սցենարը մեր ենթադրությունն է, դա կանխատեսում չէ: Այսօր ստույգ կանխատեսում պատրաստել հնարավոր չէ, քանի դեռ հայտնի չէ համաճարակի տեւողությունը եւ դրա մասշտաբը,- նշել է նա:- Ընդհանուր առմամբ այդ հիվանդության բռնկումը լուրջ ռիսկ է մնում համաշխարհային տնտեսության նվազման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: