![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուսի բուժման համար 7 օրում ևս մեկ հիվանդանոց կկառուցեն Չինաստանի Հուբեյի նահանգում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus.jpg02.jpg)
Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն եւս մեկ հիվանդանոց COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
200 մահճակալ-տեղով հիվանդանոցը կհայտնվի Սիշույի գավառում, որտեղ արձանագրված է վիրուսով վարակման ավելի քան 2,6 հազար դեպք: Բուժհիմնարկությունը կկառուցվի յոթ օրում կառուցվող ծննդատան հիմքի վրա:
Ինչպես նշել է «Սինհուա»-ն, կլինիկայի վերասարքավորման աշխատանքներն սկսվել են փետրվարի 11-ին:
Ըստ որում, գործակալության տվյալներով՝ Ուհանում վերջերս կառուցված «Հոշենշան» հիվանդանոցում, որը նախատեսված է հազար հիվանդի բուժման համար, արդեն ազատ մահճակալ-տեղերի պակաս է նկատվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: