![](/banners/BeFunky-design.jpg)
Արտակարգ պատահար Վրաստանում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004961.jpg)
Սաստիկ ծխոտում էառաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում: Այդ մասին «Sputnik-Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունում։
Բռնկումը տեղի է ունեցել Աբաշա կայարանում:
Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր:
«Ծխոտումն սկսել է արագընթաց գնացքի առաջին վագոնում: Բոլոր ուղեւորները տարհանված են: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,-պատմել է արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել արտակարգ պատահարի պատճառը: