Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն։
Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց:
Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ: Ճշտվում է, որ կենսանյութն անցնում է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսն ակտիվազերծվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: