Բաժիններ՝

Եվս մեկ ծանրոց է պայթել Ամստերդամում

Պայթուցիկ նյութով հերթական ծանրոցն է պայթել Ամստերդամում: Այդ մասին փետրվարի 13-ին Twitter-ում հայտնել է նիդեռլանդական ոստիկանությունը։«Ընկերություններից մեկում պայթել է պայթանյութ պարունակող ծրարը,-նշել են իրավապահ մարմիններում:-Մեկ մարդ ենթարկվել է ծխի ազդեցությանը, որպես նախազգուշական միջոց տեղում գտնվում է շտապ օգնության բրիգադը: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում»: Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ING բանկի մասնաճուղում:

Ավելի վաղ պայթանյութով ծանրոց էր հայտնաբերվել նիդեռլանդական Լյոսդեն քաղաքում: Այն նախատեսված էր Unisys ընկերության համար: Սակրավորները չեզոքացրել են պայթանյութը: Մեկ օր առաջ երկրում պայթել էր պայթանյութ պարունակող երկու ծանոց: Պայթյուններից մեկը տեղի էր ունեցել առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) Ամստերդամի ABN Amro բանկի փոստի տեսակավորման բաժանմունքում, մյուսը՝ Ricoh ճապոնական ընկերության բաժանմունքում:

Միջադեպերի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Կասկածելի ծանրոց է նաեւ հայտնաբերվել Մաաստրիխտ քաղաքում ABN Amro-ի մասնաճյուղում: Սակայն, ոստիկանության տվյալներով, դրանում պայթանյութ չի եղել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ծրարներն ուղարկողը որոշակի գումար է պահանջել բիթքոյիններով: Մերժելու դեպքում չարագործը խոստացել է շարունակել իր գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս