Բաժիններ՝

Մյանմայում ականանետային արկ է ընկել դպրոցի շենքի վրա, վիրավորվել են տասնյակ աշակերտներ

Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռաքհայնի նահանգում: Արկն արձակել են «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները Մյանմայի անվտանգության ուժերի հետ ընդհարման ընթացքում: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց:

Շրջանում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը: 2017 թվականին «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակի» ծայրահեղականները հարձակվել էին տեղի ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո երկրի իշխանություններն ուժային գործողություն են սկսել Ռաքհայնի նահանգում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն հանգեցրել է ավելի քան 400 մարդու զոհվելուն: Ընդհարորմների հետեւանքով Մյանմայից Բանգլադեշ է փախել 720 հազարից ավելի մահմեդական ռոհինջա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս