Բաժիններ՝

Նիսում վանդալները պղծել են Ժակ Շիրակի հուշարձանը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ է բացվել Նիսում, ենթարկվել է վանդալների հարձակմանը: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Շիրակը վախճանվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում:

Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1995-ից մինչեւ 2007 թականը, 18 տարի եղել է Փարիզի քաղաքագլուխը: Ռադիոկայանը նշում է, որ իշխանությունները Ժակ Շիրակի 2,2 մետր բարձրությամբ արձանը բացել են փետրվարի 8-ին, հուշարձանի շրջակա ոչ մեծ հրապարակը կոչել են հանրապետության նախկին ղեկավարի անունով:

Nice Matin թերթի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 12-ի առավոտյան: France Bleu-ն գրում է, որ հուշարձանը զրկվել է ձախ ձեռքի երկու մատներից՝ մատնեմատից եւ ճկույթից, վանդալները դրանք պոկել են: Տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել է նույնականացնել հինգ կարգազանցներին, այժմ նրանցով զբաղվում է ոստիկանությունը:

Figaro-ն նշում է, որ քաղաքային իշխանությունները խոստանում են հուշարձանը վերականգնել արդեն փետրվարի 13-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս