Բաժիններ՝

Ինդոնեզիայում ժայթքել է երկրում ամենաակտիվ Մերապի հրաբուխը. «Սինհուա»

Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ հրաբխի խառնարանից ծխի ու մոխրի սյուն է արտանետվել 2 հազար մետր բարձրություն: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են մոտենալ դրա խառնարանին եւ առնվազն 3 կիլոմետր տարածություն պահպանել: Տեղի փրկարար ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի:

Մերապին, որի անվանումը թարգմանվում է որպես «կրակի լեռ», ամենաակտիվն է համարվում երկրում: 2016 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ զոհվեց առնվազն 340 մարդ, 60 հազարից ավելի բնակիչներ հարվադրված էին լքել իրենց տները:

Աշխարհի խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Ընդամենն այստեղ կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից 127-ը՝ գործող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս