Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է CGTN տեղական հեռուստաալիքը։

«Կորոնավիրուսով վարակված 96 տարեկան պացիենտուհին դուրս է գրվել Չժեցզյանի համալսարանի բժշկական քոլեջին առընթեր հիվանդանոցից: Նա ամենատարեց պացիենտն է, որը կորոնավիրուսով վարակվել էր Չինաստանի Չժեցզյան արեւելյան նահանգում»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից, դարձել է Հուբեյի նահանգի 91-ամյա բնակիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս