Բաժիններ՝

Չինաստանում պատմել են կորոնավիրուսի դեմ պայքարին օգնող բժիշկների մասին

Ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։

«Փետրվարի 12-ի դրությամբ մեր կոմիտեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար Հուբեյի նահանգ է ուղարկել բժիշկների 189 բրիգադ, որոնց կազմում կա 21 հազար 568 բուժաշխատող»,-նշվում է հայտարարության մեջ: Միայն փետրվարի 12-ին երկրի 17 տարածաշրջաններից 1003 բժիշկ եւ 1681 բուժքույր են ժամանել Հուբեյի նահանգ: Արդեն այստեղ է հասցվել ավելի քան 726 հազար պաշտպանիչ հագուստ: Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չէին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում:

Փետրվարի 9-ին, Ուհան է ժամանել 6 հազար բուժաշխատող, երկրի 16 մյուս տարածաշրջաններից նրանց Ուհան բերելու համար պահանջվել է 41 ավիաչվերթ: Այն առնչությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հենց բժիշկների ուսերին, նրանց երկրում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ էլ «սպիտակ խալաթավոր մարտիկներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս