Բաժիններ՝

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական է տվել Պոլանսկու պատճառով

Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել։

Ինչպես հայտնել է France Bleu ռադիոկայանը, ակադեմիայում լուրջ ճգնաժամ է առաջացել՝ կապված իր հասցեին քննադատության հետ՝ փետրվարի 28-ին կայանալիք արարողության համար անվանակարգությունների հայտարարումից հետո:

Անվանակագրությունների թվում առաջատարը Ռոման Պոլանսկու «Սպան եւ լրտեսը» ֆիլմն է, ինչը հարուցել է հասարակայնության մի մասի, այդ թվում՝ ֆեմինիստուհիների վրդովմունքը, քանի որ վերջերս Պոլանսկու դեմ բռնաբարության մեղադրանք է առաջադրվել:

Բացի դրանից, կինոյի աշխարհի 400 գործիչներ դատապարտել են ակադեմիայում թափանցիկության եւ ժողովրդավարության բացակայությունը, ինչպես նաեւ խորը բարենորոգումների իրականացման կոչ են արել: Ֆրանսիայի կինոակադեմիայի՝ փետրվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ խորհրդի անդամները միահամուռ որոշել են հրաժարական տալ ի նշան հագանքի նրանց նկատմամբ, ովքեր կինո են ստեղծել 2019 թվականին: Նրանք իրենց քայլը բացատրել են իրադրությունը մեղմելու եւ ամեն բան անելու ցանկությամբ, որպեսզի կինոփառատոնը մնա այն, ինչ որ պետք է լինի՝ կինոյի տոն: Ակադեմիան նոր գործադիր խորհուրդ կընտրի արդեն մրցանակաբաշխութայն արարողությունից հետո, որը կկայանա փետրվարին: Դրանից հետո, ինչպես խոստացել են ակադեմիայում, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը կնշանակի միջնորդ, որը կհամակարգի դրա բարենորոգումը, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս