Բաժիններ՝

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը

Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ այժմ տարեցներին պետք է տեղավորեն տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ հատուկ դրա համար պատրաստված հանրակացարանում: Ներկա դրությամբ հայտնի չէ, թե հատկապես քանի մարդ է տարհանվել նավից, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ մարդկանց առաջին խմբի մեջ պետք է մտնի 80-ից բարձր տարիքի շուրջ տասը մարդ: Ընդամենը նավի վրա գտնվում է տարիքային այդ կատեգորիայի ավելի քան 200 մարդ այն դեպքում, երբ ուղեւորների մոտավորապես 80 տոկոսը 60-ից բարձր տարիքի են:

Diamond Princess նավում գտնվում է 3,6 հազար մարդ՝ 50 երկրից: Նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը ներկայում 219 է, ներառյալ այնտեղ աշխատող կարանտինային ծառայության աշխատակիցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս