
Մոնղոլիայում արգելել են Ամանորի տոնակատարությունը կորոնավիրուսի պատճառով

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել է Մոնցամե գործակալությունը։
«Հաշվի առնելով COVID-19 վիրուսի ծավալվող բռնկումն աշխարհի շատ երկրներում եւ հարեւան Չինաստանում՝ սույն հրամանագիրը կառավարությանը կարգադրում է ձեռնարկել Ցագան Սար ազգային տոնի տոնակատարության չեղարկման միջոցներ»,- ասված է նախագահի դեկրետում:
Միջոցների թվում նշված են բոլոր ամանորյա տոնավաճառների անհապաղ փակումը, հեռուստա- եւ ռադիոեթերից շնորհավորական եւ գովազդային տեսահոլովակների հեռացումը, որոնք կապված են տոնի հետ, որն այս տարի սկսվում է փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: