Բաժիններ՝

Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել. Sky News

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Ջավիդի անակնկալ դարձած հրաժարականը ֆինանսների նախարարության ղեկավարի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի միջեւ դիմակայության արդյունքն է: Սպասվում է, որ Ջավիդի պորտֆելը կստանա նրա տեղակալ Ռիշի Սունակը:

Բրիտանացի քաղաքական մեկնաբանները չէին սպասում, որ Ջոնսոնը պաշտոնանկ կանի իր կաբինետի հանգուցային նախարարներից որեւէ մեկին, ներառյալ Ջավիդին, որը մարտի սկզբին պետք է ներկայացներ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի մեկնաբան Լորա Քյունսբերգը գրում է, որ Ջավիդին առաջարկվել էր պահպանել պաշտոնը, եթե նա ազատի իր բոլոր խորհրդականներին, սակայն նախարարը հրաժարվել է այդ առաջարկությունից եւ նախընտրել է հրաժարվել պորտֆելից: Փետրվարի 13-ին ավելի վաղ իրենց հրաժարականների մասին հայտարարել են բիզնեսի գործերի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Անդրեա Լիդսոմը, Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթը եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Թերեզա Վիլիերսը, ինչպես նաեւ Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս