Ալիևը հայտարարել է Մոսկվայում Փաշինյանի հետ առանց նախապայմանների բանակցությունների գնալու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:

«Ես նման հրավեր չեմ ստացել (բանակցություններ վարելու Մոսկվայում – Ինտերֆաքս): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել: Այդ հանդիպումները Հայաստանի նախորդ նախագահների հետ են եղել, և ես երբեք չեմ խուսափել դրանցից»,- ասել է Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Ալիևը շեշտել է որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և այսօր, քաղաքական և տնտեսական փոխգործակցության տեսանկյունից Ռուսաստանը շատ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ: Ռուսաստանը մեր հարևանն է: Ուստի, իհարկե, այս հանդիպումների մեծ մասն անց է կացվել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք այդպիսի հանդիպումներ չեն եղել: Ես չգիտեմ, թե դրանք որքանով արդյունավետ կլինեն հիմա … Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ դրանք դրական ենք դիտարկել և կդիտարկենք», – նշել է նա:

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների նպատակով, «ընդ որում, ինչպես դուք եք ասում, առանց որևէ պայմանի»»,- գրում է ռուսական լրատվամիջոցը:

Պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս