Իրանը չի վարանի գործել, երբ հարցը հասնի իր բնակիչների անվտանգությանը. իրանցի բարձրաստիճան գեներալ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակպուրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված հարևաններին նախազգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք իր սահմանային շրջանների և բնակիչների անվտանգության նկատմամբ, գրում է Tasnim News Agency-ին:
Իրանի Արդաբի նահագնում՝ հյուսիսարևմտյան սահմաններ կատարած այցի ընթացքում գեներալն ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք սահմանային գոտու անվտանգության և իրանցիների անդորրի խաթարման նկատմամբ:
Նրա խոսքով՝ Իրանը չի վարանի գործել, երբ հարցը հասնի իր բնակիչների անվտանգությանը: Հրամանատարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն իր սահմաններում՝ մեկնաբանելով դա որպես «կարմիր գիծ» Իսլամական հանրապետության համար:
Փակպուրը հավելել է, որ Իրանը կարող է ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայել հյուսիսարևտյան սահմանային գոտում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ֆոնին տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: