Բաժիններ՝

Վաշինգտոնում ոստիկանության հետ բախումներ են սկսվել մոտոցիկլիստի մահից հետո

Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգում, վթարի հետեւանքով մոպեդի վարորդի մահից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Այդ մասին, հաղորդել է Washington Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով մոտավորապես 22:10-ին (Երեւանի ժամանակով 06:10-ին): Հաղորդվում է, որ ոստիկանները տեսել են էլեկտրական մոպեդը վարող առանց սաղավարտի տղամարդուն եւ փորձել են կանգնեցնել խախտողին, սակայն մոպեդը բախվել է մեկ այլ փոխադրամիջոցի:

Վթարի հետեւանքով մոպեդի վարորդը զոհվել է:

Ոստիկանության հայտարարության համաձայն, մոտոցիկլիստը մահացել է հիվանդանոցում: Մոպեդի վարորդի մահը բողոքի ակցիաներ է առաջացրել քաղաքում: Անկարգությունների ընթացքում ցուցարարները կոտրել են ոստիկանական տեղամասի շենքի պատուհանները եւ շուռ տվել մի քանի աղբի բաք: Ցուցարարները նաեւ տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Առնվազն մեկ ոստիկան տուժել է, մեկ մարդ ձերբակալվել է: Կոլումբիայի օկրուգի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը նշել է, որ պետք է հետաքննություն անցկացվի եւ որոշվի, թե եղել է արդյոք զոհվածին հետապնդելու փաստ, ինչը կարող էր նրա զոհվելու պատճառ դառնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս