ԱՄՆ-ը Եվրոպայի կողքին է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,-«Թվիթեր»-ում նշել է ԱՄՆ-ի նախագահը: