Թրամփը Կանադայի ղեկավարությանը «ծաղրածուներ» է անվանել
Կանադական Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդից շատ «դատարկ խոստումներ» են հնչել, սակայն նա առավել հայտնի է որպես հանգուցյալ մեծ Ռոբ Ֆորդի պակաս խարիզմատիկ, ոչ ինտելեկտուալ և ընդհանուր առմամբ ոչ տպավորիչ եղբայր։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ամերիկան տասնամյակներ շարունակ իր ուսերին է տարել Կանադան, բայց դա այլևս չի լինելու։ ԱՄՆ-ը միշտ շատ ավելի հարուստ և ուժեղ կլինի, քան Կանադան։ Առանց Միացյալ Նահանգների Կանադան չէր կարող գոյատևել. հենց ԱՄՆ-ից է նա ստանում իր ամբողջ գումարը, և ներկայիս վատ ղեկավարության պատճառով, առաջին հերթին նահանգապետ Քարնիի (Կանադայի վարչապետը — խմբ.) և նրա օգնական Ֆորդի պատճառով, նրան թույլ չեն տա շարունակել օգտվել Միացյալ Նահանգների առավելություններից՝ իրենց գոյատևման գլխավոր աղբյուրից։
Հիշեք՝ էլեկտրաէներգիայի, նավթի և գազի մեծ մասը, որ ստանում է Կանադան, տեղափոխվում է ԱՄՆ-ի միջոցով։ Ինչ-որ մեկը պետք է ստիպի այս ծաղրածուներին «խելքի գալ», հակառակ դեպքում Կանադայի համար հետևանքները շատ ավելի ՎԱՏ կլինեն։ Կանադայում գործազրկության մակարդակն այժմ կազմում է 10% և արագ աճում է։ Նրանց բիզնեսը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, և այս ամենը նրանց ձախողված քաղաքականության և ապաշնորհ ղեկավարության պատճառով է։ Այն ժամանակները, երբ մենք խաբում էինք մեր ֆերմերներին և մյուս ձեռնարկություններին, ավարտվել են», — նշել է Թրամփը։

