«Այսօր մեր դիրքերի դիմաց թշնամին մոտ 15-16 դիակ է թողել ու փախել». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական բավական մեծաքանակ զորքերի գրոհ է հետ մղվել. թշնամին հայկական դիրքերի դիմաց մոտ 15-16 դիակ է թողել ու փախել։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արդեն 20 և ավելի օրեր ադրբեջանական զինված ուժերի, վարձկանների, միգուցե այլ պետությունների հատուկ ստորաբաժանումների զինծառայողների դիերը մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ բնապահպանական խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը տարբեր միջոցներով լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակներն այդպես մնում են, որովհետև Ադրբեջանը հրադադարի ռեժիմը չի պահպանում , քանի որ թքած ունի սեփական կորուստների վրա»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30