
Իզմիրում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 102-ի

Թուրքիայի Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 102-ի: Այդ մասին հաղորդել է Hurriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրադրության եւ տարերային աղետների (AFAD) վերաբերյալ վերջին տվյալները: Տուժել է ավելի քան հազար մարդ, նրանցից 147-ը մնում են հիվանդանոցներում:
Շարունակվում է փլվածքների պրպտումը Իզմիրի հինգ շենքերի վայրում: Հոկտեմբերի 30-ին Երեւանի ժամանակով 15:51-ին Էգեյան ծովում տեղի է ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Սամոսի8 դեպի հյուսիս ընկած 10 կիլոմետր խորությամբ գետնի տակ: Իզմիր քաղաքում ավերվել է մի քանի շենք: Մարդիկ են զոհվել Իզմիրում եւ Սամոս կղզում: Դրանից հետո սեյսմոլոգները գրանցել են 1464 հետցնցում, ընդ որում՝ դրանցից 44-ինը գերազանցել է 4 մագնիտուդը, նշում է Anadolu գործակալությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: