Բաժիններ՝

Աֆղանստանում 24 մարդ է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետևանքով

Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:

Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն է սկսվել զինյալների եւ զինծառայողների միջեւ:

Ինչպես հայտնել է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 14 զինծառայող եւ 10 խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել է, որ ականապատված ավտոմեքենան պայթել է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարեւանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել է հրաձգություն:

Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաեւ գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:

«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են եւ ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել է, մյուսներին հաջողվել է փախչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս