Բաժիններ՝

Վիեննայում լիկվիդացված ահաբեկիչն ԻՊ-ի կողմնակից է

Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրը:

Հանցագործի վրա եղել է պայթանյութի մուլյաժով գոտի, նա զինված էր հրացանով, հավելել է նախարարը առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նոյեմբերի 2-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք մի շարք հարձակումներ են կատարել Ավստրիայի մայրաքաղաքում. նախնական տվյալներով՝ վեց վայրերում: Զոհվել է երեք մարդ, 15-ը՝ վիրավորվել են: Հարձակվողներից մեկին հաջողվել է ոչնչացնել, մնացածները թաքնվել են, նրանց հիմա որոնում են: ԶԼՄ-ները գրել են, որ կրակողները եղել են շուրջ յոթ հոգի: Իշխանությունները գրոհը որակում են ահաբեկչություն եւ քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:

Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները: Ավստրիային ցավակություններ են հայտնել բազմաթիվ երկրներ: Ֆրանսիայի նախագահը, որը վերջերս նույնպես ենթարկվել է հարձակումների, նշել է, որ «կիսում է ավստրիացիների շոկը եւ վիշտը»: «Սա մեր Եվրոպան է: Թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն: Մենք ոչ մի բանում չենք զիջի»,-գրել է Էմանուել Մակրոնը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս