Հիմա ես Սիրուշոյին պատկանող Պռեգոմեշ եմ գնում. այնտեղ էլ է խուզարկություն. Կոչուբաև

Իրավապահները խուզարկում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջ` երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերությունը։ Լրագրողներին այս մասին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշեց, որ այս պահին գնում է «Պռեգոմեշ» ընկերություն (Սիրուշոյի զարդերի խանութը)` ընկերության շահերը պաշտպանելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ դեռ շարունակվում է խուզարկությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31