Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Առավոտյան 07:00-ի սահմաններում ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ կից տեսանյութ տարածելով:
«Ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից: ԱԱԾ-Ն դարձել է ընդդիմադիրներից Նիկոլի «հաշիվ պարզելու» անձնական միջոցը»,- գրում է նա։
Հիշեցնենք, որ Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Քոչարյանի տներում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- ավելի ուշ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

