«Չի բացառվում, որ Ադրբեջանը տեսնում է մեր զորքերի շարժը` ունենալով արբանյակային հնարավորություններ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ Ադրբեջանը կարողանում է արբանյակներով հետևել մեր զորքի շարժին։

«Ես ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ իրականում նրանք ունեն Թուրքիայի` մարտական գործողությունների լիարժեք վերահսկողությունն ու կառավարումը: Այո, շատ հնարավոր է` արբանյակային նման հնարավորություններ ունենան, բայց դա շատ կատաստրոֆիկ երևույթ չէ, որովհետև մենք էլ նույն հետախուզությունն իրականացնելու որոշակի հնարավորություններ ունենք։ Այդ պատճառով մենք պետք է ոչ միայն մտածենք` ինչպես անենք, որ նրանք չտեսնեն, այլ ինչպես անենք, որ նաև խաբենք, լավ քողարկենք մեր շարժերը, միջոցները, գործողությունները»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30