Բարեբախտաբար, Վեգներին չի հաջողվել համոզել Ֆրանց Վերֆելին հրաժարվել «Մուսա լեռան քառասուն օրը» գրելուց: Մյուս կողմից, Վեգները հրատարակեց իր ծրագրած քառահատորի միայն առաջին հատորը՝ աշխարհին զրկելով ականատեսի իր արժեքավոր պատմություններից Հայոց ցեղասպանության մասին:
Երեկ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»:
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով վերջերս հայտնվել էր սեքս-սկանդալի մեջ, ավարտել է իր կարիերան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (ԻՀՊԶ, իրանական զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ստելու մեջ՝ կոչ անելով համաշխարհային հանրակցությանը՝ նրան պատասխանատվության ենթարկել ահաբեկչությանն աջակցելու համար:
Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 34, տուժել է 459 մարդ:
Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով:
Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձեւաչափով շարունակելու օգտին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայրենիք են վերադարձրել երկրի Thomas Cook սնանկացած տուրիստական ընկերության սպասարկյալների ավելի քան 95 տոկոսին, առաջիկա օրերին հայրենադարձումը կշարունակվի:
Ռուսաստանը պաշտպանում է Վենեսուելայի իշխանության բոլոր օրինական մարմիններին եւ հանդես է գալիս ընդդիմադիր ուժերի հետ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի երկխոսության օգտին:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները հոկտեմբերի 11-ին Աշգաբադում կայանալիք հերթական գագաթնաժողովում կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս լրագրողներին պատմել է, որ կա միայն մի մարդ, որը կարող է իր վրա ճնշում գործադրել։
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գաղափարը պաշտպանություն չի վայելում նույնիսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որը գտնվում է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո:
Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը:
Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է մասնակցել, երբ տեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոստի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիին նույն սեղանի շուրջ են նստած:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։
Վալենտինա Մատվիենկոն նոր ժամկետով ընտրվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, այդ պաշտոնի այլ թեկնածուներ չեն եղել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, եւ վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում ընդունեց խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 24-ին ստեղծել է իմպիչմենթից պաշտպանության հատուկ խումբ, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով նվազագույնը 5 դոլար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ուկրաինայի կառավարությունն իր թույլտվությունն է տվել հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի լրիվ սղագրության հրապարակման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ է ուղարկել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների մայրաքաղաքներ՝ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ:
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս մոտավորապես 450-ը՝ տուժելՊակիստանի արեւելյան մասում՝ Հնդկաստանի հետ սահմանին, նախօրյակին տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է որոշել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից):
Հարյուրավոր մերկ բրիտանացիներ են լողացել Հյուսիսային ծովում՝ հաջակցություն հոգեկան առողջության պահպանության Mind բարեգործական հիմնադրամի:
74-ամյա քաղաքացին սկզբում հրաժարվել է նոր կացարանից, բայց, ի վերջո, տեղափոխվել է քարանձավից։
«Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»: