
Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում բացվել է 2 հազար 4 ընտրական տեղամաս: Քվեարկության համար նախատեսված ևս 139 կետ կաշխատի 26 այլ երկրում:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ավելի քան 2 հազար 600 դիտորդի, որոնց թվում են ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, ԵԱՀԿ-ից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր նոյեմբերի 1-ին: Գործողություն և համերաշխություն կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հավաքել էր ձայների 36,1 տոկոսը, իսկ երկրի գործող ղեկավար Իգոր Դոդոնը՝ 32,6 տոկոս: