Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում չորս մարդ տուժել է մոտեցող «Տապա» թայֆունի հետևանքով:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում:
Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է օրենսդրության ուղղումներ, որոնք պարզեցնում են քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար:
Միանշանակ, եթե Հայաստանում ուժային երկու կառույցների ղեկավարները, փաստորեն, հրաժարական են տալիս, սա շատ ավելի հարմար պահ է Ադրբեջանի իշխանությունների համար:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:
«Իրանի հետ կապված պետք է նկատի ունենանք, որ նրանք, բնականաբար, գոհունակությամբ չեն ընդունելու սա: Այսինքն` իրենք այս լուրից լարվելու են, Իրանի համար սա որոշակի մտահոգություն է լինելու»:
Փարիզում ընդգրկուն երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից:
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի:
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում:
Մինսկը որոշում է ընդունել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի եւ բռնադարձման պարզեցման համաձայնագիր ստորագրելու մասին:
Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:
Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Իրանը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 22-րդ գումարման Կնեսետի (խորհրդարան) սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում, ձայների 99,8 տոկոսի հաշվման արդյունքներով խորհրդարանական երկու աթոռ է զիջում հիմնական մրցակցին՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքին:
«Իմելդա» արեւադարձային փոթորիկն առվազն երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Տեխասի նահանգում:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:
Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին ինքնագիր է թողել ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվող պարսպի վրա:
Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ – արեւելքում ներթափանցել է XVII դարի դղյակի տարածք եւ տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր եւ փող:
Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար:
Անկարայում կայացած Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլ նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրություն ցրել, եւ կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:
«Քաղաքական տեսանկյունից Փաշինյանը գործում է այնպես, ինչպես նախկին ղեկավարները, բայց հարցն այն է, որ մենք չենք տեսել Փաշինյանից առաջ «վհուկների որս», Փաշինյանն իր քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար է տեսնում, դա անթույլատրելի է: Դա, ի վերջո, թուլացնում է նաև Հայաստանը»:
Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի օգոստոսին:
Տոկիոյի դատարանը վճիռ է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որտեղ 2011 թվականին վթար տեղի ունեցավ ցունամիի պատճառով:
«Պետք է լուրջ վերաբերվենք այդ ամենին: Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները, իսկ նրա նպատակը մեկն է՝ կործանել Արցախը, կործանել հայոց պետականությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային եւ հանդես է գալիս դրան Իսրայելի մասնակցության դեմ