Բաժիններ՝

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 22 572 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 22 572 նոր դեպք։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված դեպքերը հայտնաբերվել են 85 շրջանում: Թիվը կազմել է 22 572, որից 5 854-ն` առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 1 մլն 925 հազար 825 դեպք, որից առողջացել է 1 մլն 439 հազար 985 քաղաքացի, մահացել՝ 33 186-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30