Բաժիններ՝

Ռուսաստանի մուսուլմանները միջոցների հանգանակություն են հայտարարել սիրիացի փախստականների համար

ՌԴ մուսուլմանների հոգեւոր վարչության «Զակյատ» ֆոնդն սկսել է տաք հագուստի եւ ջեռուցիչների համար միջոցներ հանգանակել սիրիացի փախստականներին օգնելու նպատակով: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

««Զակյատ» ֆոնդը հայտարարել է 1,6 միլիոն ռուբլի հանգանակելու մասին՝ սիրիացի փախստականների համար տաք հագուստ, ջեռուցիչներ, վառելիք եւ ներքնակներ ձեռք բերելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Տվյալների համաձայն, որոնք ներկայացվում են վարչությունում, Լիբանանում ապրում է շուրջ 1 միլիոն սիրիացի փախստական:

«Նրանց ճամբարները տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, այն շրջանում, որտեղ հաճախ անձրեւներ են տեղում, իսկ ձմռանը ձյուն է գալիս: Մարդիկ, այդ թվում նաեւ երեխաները, հարկադրված են ապրել աղետալի պայմաններում. հաճախ վրաններում շատ կեղտոտ ու ցուրտ է լինում, իսկ անձրեւների ժամանակ ողողվում է ջրով: Հատկապես դժվար է այրիների, միայնակ մայրերի, հաշմանդամների, տարեցների ու հիվանդների համար, որոնց շտապ կարգով դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն է պահանջվում»,-ճշտել են կազմակերպությունում: Ավելի վաղ «Զակյատ»-ում հայտնել են, որ ֆոնդի միջոցներով լիբանանյան Բեքաա հովտի շրջանում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանին, դպրոց են բացել 250 հոգու համար: Նաեւ նոյեմբերին մոտավորապես 1,5 հազար սիրիացի փախստականներ ֆոնդից ստացել են տաք հագուստ, ծածկոցներ, սննդամթերք, իսկ որբերը՝ առաջին անհրաժեշտ իրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս