
Սիրիացի փախստականները պատմել են ահաբեկիչների կողմից վերահսկվող ճամբարներում կյանքի մասին

Սիրիայի Հոմս նահանգում ահաբեկիչների կողմից վերահսկվող փախստականների ժամանակավոր ճամբարների նախկին կալանավորները պատմել են, որ իրենց պահել են անմարդկային պայմաններում եւ իրենց վերաբերվել որպես ստրուկների:
«Զինյալների իշխանության ներքո մենք ապրել ենք իրավազուրկ ստրուկների վիճակում: Նրանք կարողացել են մեզանից խլել կանանց, կարողացել են սպանել տղամարդկանց, այդ ամենը եղել է: Մենք ապրել ենք հացով ու ջրով, նույնիսկ մոռացել, թե ինչ բան է թարմ բանջարեղենը: Մենք երեխաներին լողացնելու հնարավորություն չենք ունեցել»,-լրագրողներին պատմել է Հերաթ Նասր Խամրուշը, որը, ինչպես եւ բազմաթիվ փախստականներ, այժմ ապրում է Ալ-Ջամեյյա քաղաքի ժամանակավոր տեղավորման կետում:
Ալ-Ջամեյյա կետն ընդունել է հիմնականում բազմազավակ կանանց. յուրաքանչյուր ընտանիքում կան հինգ, յոթ մանկահասակ երեխաներ: Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ փախստականները հնարավորություն են ստացել բուժզննում անցնել եւ տեղեր ստանալ տեղի կրթական հաստատություններում: Ձմեռնամուտին այստեղ են բերել նոր ներքնակներ, բարձեր եւ տաք ծածկոցներ:
«Կանոնավոր կերպով մեզ մոտ ժամանում են բժիշկների բրիգադներ: Անհրաժեշտության դեպքում փախստականներին դեղամիջոցներ են տալիս: Կառավարությունը նրանց երեխաներին մահճակալներով է ապահովել շրջանային դպրոցում»,-լրագրողներին պատմել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ, այդ ապաստանի համար պատասխանատու Ֆերաս Սարհանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: