Բաժիններ՝

Վենեսուելայի փոխնախագահը հանդիպում է ունեցել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հետ

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Մոսկվայում հանդիպում է ունեցել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրողի հետ եւ «լավ նորություններ» է տանում երկիր: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն:

«Փոխնախագահը նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել: Դրանցից մեկը եղել է հանդիպումը արտադրողի եւ ռուսաստանյան պատվաստանյութը պատրաստող գիտական լաբորատորիայի հետ: Մենք ապահովել ենք ավելի քան 10 միլիոն չափաքանակ… Հուսով ենք, որ հունվար-փետրվար-ապրիլ-մայիսին կլինի 10 միլիոն չափաքանակը: Վենեսուելան նույնպես պատվաստանյութը կարտադրի այստեղ, մենք լարված աշխատելու ենք թեմայի վրա»,-ասել է Մադուրոն:

Դրա հետ մեկտեղ կադրերում, որոնք հեռարձակվել են նախագահի Twitter-ում, ցուցադրվել է Ռոդրիգեսի հանդիպումը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ: «Նա (Ռոդրիգեսը) այդ առումով լավ նորություններ է հայտնում…Նա ինձ լավ նորությունների մասին էտեղեկացրել Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների ամբողջ ճակատի եւ այն մասին, թե ինչու է նրան ուղարկել Մոսկվա՝ համաձայնությունների հասնել ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ՝ միլիոնավոր մարդկանց համար»,-հավելել  էՄադուրոն, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս