«Փաշինյանն իր ժողովրդին հասցրել է անդունդի եզրին». EurAsia Daily
Արևմուտքի հստակ ղեկավարմամբ իրականացվող «գունավոր հեղափոխությունները» կարելի է համեմատել պետական օրգանիզմում մահաբեր վարակի ներդրման հետ, որը ոչ թե միանգամից է սպանում, այլ աստիճանաբար, ներսից քայքայում է պետությունը և եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, մի քանի տարում պետական օրգանիզմը կոչնչանա:
Այս մասին գրում է EurAsia Daily-ի վերլուծաբան Իրակլի Չխեիձեն՝ բերելով Հայաստանի օրինակը, որտեղ երկու տարի առաջ տեղի ունեցան «գունավոր հեղափոխության» լավագույն ավանդույթների համաձայն իրադարձություններ և ինչից հետո իշխանության եկավ դեմագոգ Նիկոլ Փաշինյանը.
«Այդ պահին ողջամիտ մարդու համար պետք է ակնհայտ լիներ. Հայաստանին ծանր փորձություններ են սպասվում: «Գունավոր հեղափոխությանը» որպես կանոն հաջորդում են պետականության ավերումն ու ժողովրդի տառապանքները՝ չնայած, որ հեղափոխություններն ուղեկցվում են ազատության, ժողովրդավարության, ժողովրդի բարեկցության ու լուսավոր ապագայի մասին կրքոտ կարգախոսերով: «Եվրոպամետ երիտասարդության» հաղթանակած առաջնորդ Փաշինյանը կոռուպցիայի խնդիրը դարձրեց քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի գործիք, ինչը հին և փորձված մեթոդ է. նույն տեխնոլոգիաները կիրառվել են նաև Սերբիայում, միջինասիական պետություններում, Բելառուսում. բացի այդ, դա Միխեիլ Սաակաշվիլիի սիրած մեթոդն էր»,-գրում է հեղինակը:
Փորձելով վերլուծել երկուսուկես տարվա իշխանության ընթացքում Փաշինյանի քայլերը՝ վերլուծաբանը նշում է, որ կոռուպցիան այդպես էլ վերացված չէ, ազատությունն ու ժողովրդավարությունը հաղթանակած չեն. Փաշինյանը բռնել է Սաակաշվիլիի ուղին՝ բանտերը լցնում է ընդդիմադիրներով ու իր քաղաքականության ընդդիմախոսներով: Միևնույն ժամանակ ժողովուրդը շարունկում է առաջվանից էլ վատ ապրել:
«Եվ ուրեմն ինչո՞վ էր զբաղված Փաշինյանն այս երկու տարում: Նրա հեղափոխական կառավարությունը ժամանակ չուներ զբաղվել այնպիսի «մանրուքներով», ինչպիսիք են տնտեսությունը, քանի որ այն զբաղված էր քաղաքական հակառակորդնեռրի հաշվեհարդարներով:
Հայաստանի ողբերգությունն այն է, որ անպետք լրագրողը, գալով իշխանության, նախևառաջ սկսել է պետական պաշտոններին իր մարդկանց նստեցնել: Բանակում, հետախուզությունում, իրավապահ համակարգում և պետանվտանգության ոլորտում նրա անհեթեթ տեղափոխումների հետևանքով հեռացվում էին պրոֆեսիոնալները, իսկ պատասխանատու պաշտոններում նշանակվում էին Փաշինյանին հավատարիմ պատահական, շատ հաճախ անփորձ երիտասարդներ, սակայն վարչապետին դա քիչ էր անհանգստացնում:
Այսօր շատերը համոզված են, որ Փաշինյանը նպատակաուղղված ու միտումնավոր հաձննել է Լեռնային Ղարաբաղը»,-գրում է վերլուծաբանը՝ հավելելով, որ վաչապետը առավելագույնս թուլացրել է ՀՀ ուժային կառույցները, միջազգային ասպարեզում հասել է ՀՀ մեկուսացման, փչացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ինչ վերաբերում է արցախյան պատերազմին, ապա հեղինակը գրում է, որ Փաշինյանը, իր ժողովրդին տանելով դեպի անդունդ, հույսը դրել էր ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա, սակայն աջակցության վերաբերյալ հռետորական հայտարարություններից զատ նրանցից այլ բան չստացավ:
«Նույնիսկ նման ձախողված ղեռկավարության և թշնամու կենդանի ուժի գերազանցության պայմաններում հայ զինվորների և կամավորների քաջության և վճռականության շնորհիվ թուրք-ադրբեջանական բլիցկրիգը տապալվեց, քանի որ մարդիկ շարունակում էին պաշտպանել իրենց հողը: Եվ այդ ժամանակ Փաշինյանը գնաց ազգային դավաճանության. անհասկանալի պայմաններում նա հանձնեց անառիկ Շուշին՝ ԼՂ-ում առանցքային բարձունքը: Այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ՝ Փաշինյանը դավաճան է, թե ուղղակի անխելք: Փաստն այն է, որ նա հայկական պետությունը հասցրել է անդունդի եզրին: Դավաճանը, որը ցանկանում էր ստանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնությունը ու ամեն կերպ փորձում էր հեռվանալ ՌԴ-ից, երկիրը հասցրեց իրական աղետի, իսկ հիմա փորձում է ամեն կերպ իր վրայից պատասխանատվությունը գցել գործընթացի հետ կապված այլ մարդկանց վրա»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ նման ղեկավարության դեպքում ամեն ինչ միայն Արցախի կորստով կարող է չսահմանափակվել և ապագայում Հայաստանին կարող են ավելի մեծամասշտաբ դժբախտություններ սպասվել:՝՝
Թարգմանությունը՝ tert.am-ի