COVID-19. Վարակվածների թիվը 65 միլիոն 694 հազարից ավելին է
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 65 միլիոն 694 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 514 հազարից: Ապաքինվել է ավելի քան 45 միլիոն 540 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 14 մլն 535 հազար 196 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 282 հազար 829 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 578 հազար 574-ի, մահերինը՝ 139 հազար 263-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 487 հազար 516 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 175 հազար 307: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 402 հազար 949 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 27 հազար 403 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 42 հազար 176 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 257 հազար 331, մահերինը՝ 54 հազար 140: Տասնյակում նաև Իսպանիան է, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան, Կոլումբիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 016 հազար 835 վարակվածության ընդհանուր, 49 հազար 695 մահվան դեպքով: Թուրքիան 18-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 733 հազար 261 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 14 հազար 316 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 152 հազար 704-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1425 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 73-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 584 է, որից ապաքինվել է 81 հազար 679-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: