Բաժիններ՝

Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին

Թուրքիայում դեկտեմբերի 4-ին կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 32,736, որը երկրում համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությանը։

Ինչպես ավելի վաղ ասել էր առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսային համաճարակի տարածման արդեն երրորդ ալիքն է հասունացել: Վերջին շաբաթվա ընթացքում երկիրը բազմիցս արձանագրել է օրական կորոնավիրուսի նոր դեպքերի և դրանից մահացության ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19- ի 32,736 նոր դեպք: Գրանցվել է 193 մահ, իսկ համաճարակի սկզբից ի վեր մահերի թիվը հասել է 14,509 ի: 5703 հիվանդ ծանր վիճակում է», – ասված է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19 վարակման 527,070 դեպք, մահացել է 14,502 մարդ, ծանր վիճակում է գտնվում 5,703-ը։Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 19 միլիոն թեստ։ Թուրքիայում վերջին օրերին անընդհատ աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրական թվերը շատ ավելի սարսափելի են, և դրանք միտումնավոր կերպով թաքցվում են իշխանությունների կողմից։ Թուրքիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսային վարակով պայմանավորված գործում են մի շարք սահմանափակումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031