NTV-ի աշխատակիցները Ստամբուլում ձերբակալվել են և «անհետ կորել»

Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այնուհետև նրանց հետ մեր կապը խզվել է։ Դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին, Ալեքսեյ Պետրուշկոն կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով․ «Մեզ չգիտեմ ինչու դեռ պահում են»։ Դրանից հետո այլևս նրանց հետ կապվել չկարողացանք, նրանք մեր զանգերին և հաղորդագրություններին չեն պատասխանում», – ասված է NTV-ի հրապարակած հայտարարության մեջ։

Հեռուստաընկերությունը նշել է, որ ռուս լրագրողների ձերբակալության հարցով Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի միջոցով իրենք մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։

«Հույս ունենք, որ թուրքական իշխանությունները օպերատիվ աջակցություն կցուցաբերեն», – ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031