Բաժիններ՝

Աֆղանստանում հաշտության գործընթացը չի կարելի խախել զորքերի հապշտապ դուրսբերմամբ. Մաաս

Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնակիցների հետ առցանց բանակցություններից առաջը:

«Դուրսբերումը պետք է կապված լինի կոնկրետ պայմանների հետ: Աֆղանստանը խաղաղության եւ անվտանգության կարիք ունի»,- ասել է նա:

«Չպետք է այնպես լինի, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հապշտապ զորաշաժերի պատճառով տուժի հաշտության գործընթացը»,- հավելել է Մաասը:

Նրա խոսքով՝ չի կարելի ստեղծված պայմաններում «սխալ ազդանշաններ ուղարկել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031