Եվրամիությունը մտադիր է վերականգնել «ԱՄՆ-ի հետ հավակնոտ դաշինքը» Վաշինգտոնում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար:
«Այս իրավիճակում բացարձակ չի կարելի լռել, թե ով է խախտել հրադադարը»,- այս մասին «SputnikԱրմենիա»-ի եթերում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում. հայացք Մոսկվայից և Երևանից» վերտառությամբ կլոր սեղանի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե ՌԴ-ն դուրս է բերել կարգավիճակի հարցի դիտարկումը բանակցային գործընթացից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:
Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև նրա դաշնակից Ռուսաստանի Դաշնության համար:
ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից S-400 հրթիռներ գնելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի գաղափարը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու մասին, որին կարող են անդամակցել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել դեկտեմբերի 11-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այդ մասին հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել այն բանի հետ կապված անհանգստության պատճառով, որ Իրանը կարող է գրոհ ձեռնարկել ամերիկյան ուժերի դեմ:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե որևէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, և ժամանակն է խաղաղ առևտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքերով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երևանի, Սյունիքի և Գեղարքունիքի մասին հայտարարությունը և Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արձանագրել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների անհամապատասխանությունը Brexit-ից հետո նրանց հարաբերությունների ապագայի հարցի շուրջ. այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
2020 թվականին մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազումը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով չի կարող արգելապատնեշ դնել կլիմայի տաքացման ճանապարին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 27 927-ով՝ մինչեւ 2 569 126:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 68 միլիոն 783 հազարից:
Չինաստանը եւ Նեպալը հայտարարել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նոր չափումների արդյունքները:
ԱՄՆ-ի 17 նահանգներից բաղկացած խումբը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին տեղեկացրել է, որ պաշտպանում է Տեխասի կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է հետաձգել քվեատուների նշանակումը, որոնք պետք է որոշեն երկրի հաջորդ նախագահին:
ԱՄՆ-ը դարձել է աշխարհում COVID-19 կորոնավիրուսի իսկական եւ ամենախոշոր աղբյուրը:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Ներկայացուցիչների պալատի մեթոդների եւ միջոցների կոմիտեի առեւտրի հարցերով գլխավոր խորհրդական Քեթրին Թայի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի պաշտոնի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ին երկու երկրների միջև ստորագրվելու է «Մեդիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։
Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) ընթացիկ տարում մայր ցամաքի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումները բարելավել է -0,7 տոկոսից մինչեւ -0,4 տոկոս:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են կազմելու երկրի Ազգային ասամբլեայում (խորհրդարան) դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։