Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 27.927 վարակում են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 27 927-ով՝ մինչեւ 2 569 126: Դեկտեմբերի 10-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մեկ օր առաջ աճը կազմել էր մեկ օրում 26 190: ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում Ռուսաստանում միջին հաշվով օրական հայտնաբերում են վարակման ավելի քան 18,8 դապք յուրաքնչյուր 100 հազար բնակչի հաշվով: Մասնավորապես, մեկ օրում վարկման 3 774 դեպք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1 351-ը՝ Մոսկվայի մարզում, 499-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 433-ը՝ Կարելիայում, 392-ական՝ Արխանգելսկի եւ Սվերդլովսկի մարզերում:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6 730 նոր դեպք է արձանագրվել Մոսկվայում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերել են 671 948 վարակված: Մեկ օր առաջ Մոսկվայում հայտնաբերվել էր 5 145 հիվանդացած: Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով, կազմել է 1 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 490 177 մարդ: Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիուս է ախտորոշվել մեկ օրում ավելացել է 25 877-ով, իսկ ընդամենն առողջացել է 2 033 669 մարդ: Շտաբի տվյաների համաձայն՝ ապաքինվածների բաժինն ավելացել է մինչեւ վարակվածերի ընդանուր թվի 79,2 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 562-ով՝ մեկ օր առաջվա 559-ի դիմաց՝ մինչեւ 45 280: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել լոկ համաճարակը վերջանալուց հետո) մնացել է 1,76 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: