COVID-19. Վարակվածների թիվը 68 միլիոն 783.000-ից ավելին է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 68 միլիոն 783 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 567 հազարից: Ապաքինվել է ավելի քան 47 միլիոն 686 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 15 մլն 607 հազար 655 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 293 հազար 637 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 756 հազար 610-ի, մահերինը՝ 141 հազար 668-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 675 հազար 915 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 178 հազար 184: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 541 հազար 199 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 26 հազար 190 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 44 հազար 718 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 309 հազար 621, մահերինը՝ 56 հազար 352:

Տասնյակում են նաև Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 72 հազար 620 վարակվածության ընդհանուր, 51 հազար 212 մահվան դեպքով: Թուրքիան 16-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 893 հազար 630 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 15 հազար 314 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 174 հազար 383-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1614 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 78-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 661 է, որից ապաքինվել է 81 հազար 743-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը

Տեսանյութեր

Լրահոս