Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արևելքում ուժեղացրել են մարտական պատրաստությունը Իրանի հնարավոր գրոհի պատճառով

ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել այն բանի հետ կապված անհանգստության պատճառով, որ Իրանը կարող է գրոհ ձեռնարկել ամերիկյան ուժերի դեմ: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի անունը չնշած ներկայացուցչին:

«Պենտագոնն անհանգստացած է, որ Թեհրանը կարող է օգուտ ստանալ ԱՄՆ-ում նախագահական լիազորությունների հանձնման գործընթացից եւ Իրաքից ու Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից իրանցի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության առաջիկա տարելիցից»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչը, նշում է Politico-ն: «Այդ բոլոր գործոնները խելամիտ են դարձնում հենց հիմա ամուր պաշտպանության ապահովումը տարածաշրջանում»,-հրատարակությունը մեջբերում է աղբյուրի խոսքը: Նա նշել է, որ խոսքը ոչ թե հարձակողական գործողությունների, այլ միայն ԱՄՆ-ի կամ տարածաշրջանում միջազգային կոալիցիայի ուժերի նկատմամբ որեւիցե արգրեսիվ գործողություններից Իրանին զսպելու մասին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս