Բաժիններ՝

ՄԱԿ-ում կարծում են, որ 2020 թվականին ջերմոցային գազերի արտանետումների նվազումը չի դադարեցնի տաքացումը

2020 թվականին մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազումը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով չի կարող արգելապատնեշ դնել կլիմայի տաքացման ճանապարին: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP)՝ Ժնեւում հրապարակված զեկույցում:

«Այս տարի համավարակի հետեւանքով ուղեւորությունների կրճատման, արդյունաբերական ակտվության մակարդակի, էլեկտրաէներգիայի արտադրության նվազման արդյունքում ըստ կանխատեսումների 2020 թվականին ածխածնի երկօքսիդի էմիսիան կնվազի մինչեւ 7 տոկոս կազմող մեծությամբ: Ինչպես էլ լինի, այդ ցուցանիշը մինչեւ 2050 թվականը գլոբալ տաքացման շրջանակներում ջերմաստիճանի նվազման կհանգեցնի սոսկ Ցելսիուսի 0,01 աստիճանով»,- արձանագրել են փորձագետները: Նրանց կարծիքով՝ չնայած 2020 թվականին ջեմոցային գազերի արտանետումերի նվազմանն «աշխարհը շարժվում է այս հարյուրամյակում դեպի ավելի քան երեք ասիճանով ջերմաստիճանի աճը»: 2019 թվականինէմիսիան կազմել է 59,1 գիգատոննա CO2-ի համարժեք:

2010 թվականից այն աճել է տարեկան միջին հաշվով 1,4 տոկոսով, բայց 2019 թվականին տեմպերն աճել են մինչեւ 2,6 տոկոս: Դա տեղի է ունեցել զգալի չափով անտառային հրդեհների պատճառով: Այնուամենայնիվ, ինչպես հաշվարկել են UNEP-ում, տակվին շանս կա մինչեւ այս հարյուրամյակի վերջը Երկրի վրա միջին ջերմատիճանի աճը սահմանափակելու ոչ ավելի քան երկու տոկոսով: Դրան կարելի է հասնել, եթե պետությունները ձեռնարկեն ջեմոցային գազերի արտանետման նվազեցման լրացուցիչ ջանքեր: Ավելի վաղ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերությունը (ՕՀԿ) Ժնեւում հանդես է եկել կանխատեսմամբ, որի համաձայն՝ 2020 թվականին մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումների նվազումը կկազմի 4,2 – 7,5 տոկոս: Էմիսիայի նման նվազումը, ՕՀԿ-ի տվյալներով, սակայն, չի հանգեցնի մթնոլորտում ածխաթթվական գազի խտության անկման եւ չի թուլացնի ջերմոցային էֆեկտը: Ինչպես պարզաբանել են ՕՀԿ-ում, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով արդյունբերական ձեռնարկությունների փակումը «չի զսպել ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակները», գազեր, որոնք մթնոլորտում պահում են ջերմությունը: Դա հանգեցնէ ջերմաստիճանի աճի, առաջացնում աճող թվով էքստրեմալ եղանակային երեւույթներ, սառցադաշտերի հալում, ծովի մակարդակի եւ օվկիանոսների թթվայնության բարձրացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս