Բաժիններ՝

Լոնդոնը և ԵՄ-ն մինչև շաբաթվա վերջ կլուծեն Brexit-ից հետո հարաբերությունների հարցը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արձանագրել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների անհամապատասխանությունը Brexit-ից հետո նրանց հարաբերությունների ապագայի հարցի շուրջ. այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:

«Մենք աշխույժ եւ հետաքրքիր բանավեճ ենք ունեցել այն իրադրության շուրջ, որը վերաբերում էր չլուծված հարցերին: Մենք հստակ պատկերացում ենք ստացել մեր դիրքորոշումների վերաբերյալ: Դրանք միմյանցից հեռու են մնում»,-ասվում է ԵՀ-ի ղեկավարի հայտարարությունում, որը նա արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվել ենք, որ (բանակցորդների) թիմերը պետք է անհապաղ կրկին հավաքվեն, որպեսզի փորձեն լուծել այդ հարեւոր հարցերը: Մենք որոշում կընդունենք մինչեւ հանգստյան օրերի վերջը»,-հայտնել է ֆոն դեր Լյայենը:

Բրիտանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Դաունինգ-սթրինգի աղբյուրների, նույնպես հաղորդել են, որ կողմերը մտադիր են մինչեւ դեկտեմբերի 13-ը «հստակ որոշում ընդունել բանակցությունների հեռանկարների վերաբերյալ»: Մինչեւ 2020 թվականի վերջն ավարտվում է անցումային շրջանը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի վերջնական դուրս գալուց առաջ: Ենթադրվում էր, որ այդ ժամանակաշրջանում կողմերը կպայմանավորվեն ամենատարբեր ոլորտներում հետագա հարաբերությունների սկզբունքների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս