Բայդենը Քեթրին Թային կառաջադրի ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչի պաշտոնում
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Ներկայացուցիչների պալատի մեթոդների եւ միջոցների կոմիտեի առեւտրի հարցերով գլխավոր խորհրդական Քեթրին Թայի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդել է Politico հանդեսը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատները պաշտպանում են Թայի թեկնածությունը: Նրանք ընդգծում են, որ Թայը ոչ միայն ազատ խոսում է չինարեն, այլեւ բանակցորդի փորձ ունի: Բացի այդ, Թայը յոթ տարի իրավաբան է աշխատել ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակում, զբաղվել է Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրերի հարցերով:
Հրատարակությունը հավելում է, որ եթե Թայի թեկնածությունը հաստատվի, ապա նա, որպես ասիական ծագում ունեցող ամերիկուհի, կդառնա «առաջին գունամորթ կինը», որը կատարում է այդ դերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: