Բաժիններ՝

«Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի գաղափարը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու մասին, որին կարող են անդամակցել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Էրդողանն այս մասին հայտնել է Ադրբեջանից վերադառնալու ժամանակ իր ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում:

«Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում։ Հեռախոսազրույցում նա հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այդ մասին։ Ես նրան պատասխանեցի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրան դրական վերաբերվեց, ապա կարևոր է, որ ես էլ դրան դրական վերաբերվեմ: Այդ թեմայով նույնիսկ Վրաստանն է օրակարգի մեջ մտել», – Էրդողանի խոսքը մեջբերում է «Haberturk»-ը:

Բացի այդ, Էրդողանը հայտնել է՝ եթե Հայաստանը միանա այդ հարթակին, Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերություններում կարող է նոր էջ բացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031