Ճապոնիայում 60-ից ավելի մարդ է զոհվել ձյունը մաքրելիս
Ճապոնիայի կառավաությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար: Ինչպես հունվարի 19-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբան, ավելի քան 60 մարդ է զոհվել ձյունով ծածկված տները մաքրելիս:
«Պետությունը,- ասել է նա,- արագորեն կհաշվարկի անհրաժեշտ գումարը եւ օգնություն կտրամադրի ձյան անվտանգ մաքրման համար: Մենք չափազանց մտահոգված ենք ձյունը մաքրեիս զոհվածների ռեկորդային թվից»:
Նախարարի խոսքով՝ զոհերի թիվն արդեն գերազացել է նախորդ ցավալի ռեկորդը, որը սահմանվել էր 2017 – 2018 թվականների ձմռանը: Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսում եւ Հոկայդո հյուսիսային կղզում անցյալ տարվա դեկտեմբերից չեն դադարում ձյան ուժգին տեղումները:
Դրանք բազմիցս առաջացրել են տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ, խախտել կոմունալ տնեսության աշխատանքը: Ձյունածածկ շինությունները մաքրելիս զոհվածների մեծ մասը տարեց մարդիկ են: Նրանք ընկել են իրենց տների տանիքներից՝ փորձելով դրանք մաքրել ձույնից, կամ մահացել են ձյան կուտակների տակ: Կառավարոությունն այս առնչությամբ ցուցում է տվել իշխանության տեղական մարմիններին հատկացված միջոցներն օգտագործել առաջին հերթին բնակչության օգնության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: